İçeriğe geçmek için "Enter"a basın

ԳՈԻԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ

Խոր ցավով տեղեկացանք, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Կոստանդնուպոլսո Հայոց պատրիարքական աթոռի արժանընտիր պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արք, Մութաֆյանը երկարատև ու ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց:
Այս տխուր առիթով մեր վշտակցությունն ու ցավակցություններն ենք հայտնում Կոստանդնուպոլսո Հայոց պատրիարքության ողջ հոգևոր դասին, ազգային վարչություններին, խնամակալ մարմիններին և պոլսահայ մեր համայնքի սիրասուն ժողովրդին:
Անցնող ավելի քան 10 տարիների երկարատև հիվանդության ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը միշտ մնաց իր սիրելի կղերականաց դասի և ժողովրդի հոգատար խնամքի, ուշադրության և հարատև աղոթքների ներքո:
Մեսրոպ պատրիարքը միշտ կմնա մեր մեջ որպես քաջ հովվի կենդանի օրինակ, ավետարանի անխոնջ քարոզիչ և իր եկեղեցու անձնվեր և հավատարիմ իմաստուն ու խորագետ սպասավոր:
Աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Պատրիարքի հոգու համար, հայցում ենք Ս. Հոգու մխիթարությունը Տիրամայր Մարի Մութաֆյանի, Պատրիարք Հոր քույրերի և սգացյալ պոլսահայ համայնքի հայորդիների համար: 
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. ամէն:

Վշտակից՝ 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ

http:// https://www.kisa.link/LDax

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın