İçeriğe geçmek için "Enter"a basın

Այս բոլոր տարիներին զգում էի նրա ներկայության կարիքը. Միքայել Աջապահյանը՝ Մեսրոպ Մութաֆյանի մասին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Նա, մասնավորապես, գրել է. «Անձնական խոր ցավ ապրեցի Ամենապատիվ Տ. Մեսրոպ սրբազան պատրիարքի վախճանումով, ում հայրական և եղբայրական մտերմությունը վայելելու երջանկությունն ունեի 1986-ից ի վեր՝ մինչև իր անդառնալի անցումը դեպի հիշողության կորստի հանգրվան։ Այս բոլոր տարիներին զգում էի իր ներկայության կարիքը, և այժմ մխիթարվում եմ, որ մարմնի կապանքներից արձակված իր հոգին ավելի մերձ կլինի մեզ՝ մեր առաքելության մեջ զորավիգ։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ավագ եղբայր։

Նկարում՝ Մեսրոպ արքեպիսկոպոս, Գարեգին պատրիարք, Միքայել վարդապետ, 1993, Կ.Պոլիս»:

https://news.am/arm/news/500419.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın