İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում հեռարձակվող հայկական «LUYS TV»-ի հաղորդման հյուրը եղել է մեջլիսի նախկին նախագահը

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հեռարձակվող հայկական «Լույս» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի հյուրը եղել է մեջլիսի նախկին  նախագահ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը:

Նա անդրադարձել է Ստամբուլի հայ համայնքին և վերջինիս պատկանող գույքի հարցերին:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» թեկնածուն նախընտրական քարոզարշավի շրջանակում ասել է հետևյալը.

«Մեր աչքերի, մազերի, մաշկի գույնը տարբեր է, բայց մեր աչքերից հոսող արցունքի գույնը միշտ նույնն է: Այս սկզբունքով պետք է եղբայրաբար ապրենք: Ստամբուլի համար ինչ որոշում էլ ընդունենք, միասին ենք ընդունելու»:  

Յըլդըրըմի պնդմամբ` «ԱԶԿ»-ի իշխանությունը համայնքային 167 հիմնադրամներին պատկանող 1029 կառույց է վերադարձրել, սեփականության վկայական տրամադրել և հավելել, թե առաջիկայում նույնպես կշարունակեն նման վարքագիծը:

Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ Ստամբուլում ազգային և կրոնական փոքրամասնություններին պատկանող 65 գերեզման կա, որից 16-ը հայկական է:

Մեջլիսի նախկին նախագահի խոսքով` որոշ ժամանակ, երբ բնակվել է Ստամբուլի Քուրթուլուշ շրջանում իր հարևանը հայ է եղել և որևէ տեսակ անհարմարություն չի նկատել նրանց կողմից:

Յըլդըրըմը կրկնել է նախագահ Էրդողանի հնչեցրած, բայց չփաստարկված այն տեղեկությունը, թե Թուրքիայում այժմ բնակվում է Հայաստանից արտագաղթած 100.000  հայ:

Աղբյուր` Luys Tv

https://www.ermenihaber.am/am/news/2019/03/06/Luys-Tv-Թուրքիա/149534

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın