İçeriğe geçmek için "Enter"a basın

BBC-ն բարերար Գալուստ Գյուլբենկյանի մասին հաղորդում է պատրաստել

BBC-ի ռադիոն հեռարձակել է հաղորդում՝ նվիրված հայ ֆինանսիստ, կոլեկցիոներ եւ բարերար Գալուստ Գյուլբենկյանին։ Հաղորդավար Ռաջան Դաթարը ստուդիա է հրավիրել Գյուլբենկյանի ծոռնորդի Մարտին Եսայանին, պատմական գիտությունների դոկտոր, Գյուլբենկյանի նոր կենսագրության հեղինակ Ջոնաթան Քոնլինին եւ բիզնեսի պատմության պրոֆեսոր Ջուսթ Յոնկերին։ Հաղորդավարն ու հյուրերը քննարկել են Գյուլբենկյանի ընտանիքի ազդեցությունը Ստամբուլում նավթի արտահանման զարգացման վրա։ Ջուսթ Յոնկերի խոսքերով, Գյուլբենկյանների ընտանիքը զբաղվում էր Ստամբուլի եւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ միջազգային մակարդակի առեւտրով։

Մարտին Եսայանի խոսքերով, բիզնեսի զարգացման վրա առաջին հերթին ազդել են իր Նվարդ տատիկի «սերն ու համբերությունը»։ «Գալուստի համար այդ ամուսնությունը շատ շահավետ էր, քանի որ նրա առջեւ բացեց Ստամբուլի առեւտրային էլիտայի հասանելիությունը»,- հավելել է Մարտինը։ Հաղորդավարի խոսքերով, Գյուլբենկյանը փաստաթղթերը ստուգելու մոլի սովորություն ուներ։ «Հետաքրքիր է, որ հարսանիքից հինգ տարի անց նրա բիզնեսի մասին քիչ բան է հայտնի, թեեւ այն ժամանակ նա աշխատել եւ, հնարավոր է, կորցրել է իր առաջին միլիոնները»,- հավելել է հաղորդավարը։ Հյուրերը նաեւ նշել են արվեստի ստեղծագործություններ հավաքելու Գյուլբենկյանի կիրքը։

https://news.am/arm/news/499516.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın