İçeriğe geçmek için "Enter"a basın

Քենթրբերիի տաճարի այգում հայկական խաչքար է օծվել

Բրիտանիայի Քենթրբերիի տաճարի հուշակոթողների այգում մարտի 2-ին հայկական խաչքար է օծվել։ Այս մասին տեղեկացնում է Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության ամբիոնի դասախոս, սփյուռքագետ Հրաչ Չիլինգիրյանն իր ֆեյսբուքյան էջում։ Արարողությանը ներկա էին Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը։

Աղբյուրի տեղեկության համաձայն՝ հրաբխային տուֆից պատրաստված երկու մետրանոց խաչքարի հեղինակներն են Ջոն Մերդոնը եւ Վարդան Մոսկովյանը։ Քենթրբերիի տաճարի դեկան Ռոբերտ Ուիլիսի խոսքով՝ հուշարձանը տեղադրվել է ի հիշատակ 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի եւ Քենթրբերիի 96-րդ արքեպիսկոպոս Ռենդալ Դեւիդսոնի, որը հրապարակավ արտահայտվել է Օսմանյան կայսրությունում հայերի ողբերգության մասին։ 

https://news.am/arm/news/499706.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın