İçeriğe geçmek için "Enter"a basın

«Հաջորդ անգամ ինքնաթիռ կքաշեմ». Դյուցազնագրքում ընդգրկված Յուրի Սաքունցը երրորդ անգամ աշխարհի ռեկորդ սահմանեց (ֆոտո)

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Հայաստանի դյուցազնագրքի 14-ակի ռեկորդակիր Յուրի Սաքունցն այսօր՝ մարտի 4-ին, ատամներով մեքենա է քաշել՝ սահմանելով Հայաստանի եւ աշխարհի նոր ռեկորդ:

Նա նախկինում ճկույթ մատով քաշել էր 44 տոննա երկու գնացք 15,3 մետր:

Յուրին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն անգամ ռեկորդ սահմանելիս կյանքը երկարում է. «Ամեն ռեկորդից հետո կյանքս երկարում է, արդեն 15 տարի երկարել է: Հաջորդ ռեկորդի մասին մտածում եմ, բայց չգիտեմ երբ կանեմ: Երեւի ինքնաթիռ կքաշեմ»,-ասաց նա:

Յուրի Սաքունը տեղեկացրեց, որ սա թվով երրորդ ռեկորդն է. «Առաջին անգամ ձեռքերի վրա քայլելով ատամներով քաշել եմ 3 տոննա քաշով մեքենա:

Մյուս ռեկորդը ֆուտբոլի երեք գնդակների վրա մեկ րոպեում 83 հատ «ժիմ» վարժություն եմ կատարել»:

https://news.am/arm/news/499471.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın