İçeriğe geçmek için "Enter"a basın

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Մեսչյանի 70-ամյա հոբելյանի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Մեսչյանի 70-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:

«Հարգելի պարոն Մեսչյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր ճարտարապետական և երաժշտական հեղինակային ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ, ուրույն ձեռագրով, համամարդկային արժեքներին հավատարմությամբ և խորությամբ իրենց մեծ հետքն են թողել հայ ժողովրդի մշակութային ժառանգության վրա։

Որպես մտավորական ևս Ձեր խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ հասարակության համար ու բարձր գնահատվել ժողովրդի կողմից։

Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական ակտիվ գործունեությունը՝ Ձեր նպաստը բերելով մայրաքաղաք Երևանի զարգացման կարևոր գործին։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն Մեսչյան, քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ասված է ուղերձում։

https://news.am/arm/news/499314.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın