İçeriğe geçmek için "Enter"a basın

Անին Թուրքիայի համար կարեւոր է, այնտեղ նոր պեղումներ կարվեն․ Թուրքիայի մշակույթի նախարար

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը շրջել է Կարս նահանգի զբոսաշրջային վայրերով եւ Անիի ավերակների հետ կապված հայտարարություն արել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ նուրի Էրսոյը Կարս նահանգում այցելել է Սարիղամիշի լեռնահադահուկային  կենտրոն, Սարիղամիշում  19-րդ դարում ռուս ցարի կողմից կառուցված Եկատերինայի պալատ, Կարսի բերդ եւ Անիի ավերակներ։

Անիում թուրք նախարարը այցելել է Մայր տաճար եւ Մանուչեի մզկիթ, զրուցել տեղացի զբոսաշրջիկների հետ, որից հետո մամուլի համար հայտարարություն արել։ Նախարարը նշել է, որ Անին կարեւոր է Թուրքիայի համար՝ շեշտելով, որ ՅՈՒՆՍԿՕ-ի ցանկում այն ներառվել է որպես քաղաքակրթությունների օրրան։

Ըստ նախարարի՝ շուտով Անիում սկսվելու է 6 ամսյա պեղումների փուլ, որին ներգրավելու են մեծ թվով հնագետների։

Նախարարն իր խոսում որեւէ կերպ չի հիշատակել «հայ» կամ «Հայաստան» բառերը, չնայած Անիում գտնվող հուշարձանները բացառությամբ մեկի, բոլորը հայկական են եւ Անին հանդիսացել է Հայոց մայրաքաղաքաը 10-11-րդ դարերում։

https://news.am/arm/news/499256.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın