İçeriğe geçmek için "Enter"a basın

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

451 թ․-ի մայիսի 26-ին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայոց եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Ղևոնդյանց հիշատակի օրը՝ Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ հասցվեցին Պարսկաստան, բանտարկվեցին ու բազմաթիվ տանջանքներից ու չարչարանքներից հետո վախճանվեցին:

5-րդ դարում տեղի ունեցած Վարդանանց ճակատամարտին մասնակից հոգևորականներն իրենց անմնացորդ ծառայությունները մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը, նրանք անմասն չմնացին ազգապահպանմանն ու հավատի պահպանմանն ուղղված  պայքարից: Հարկավոր է հիշել նրանց կատարած մկրտության արարողությունները յուրաքանչյուր մարտից առաջ։

Սուրբ Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Սուրբ Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ դրված է սկզբում Ղևոնդյանց տոնը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք Վարդանանց պատերազմի գաղափարախոս-նախապատրաստողներն են եղել:

Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

https://www.qahana.am/am/christian/show/521186290/0

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın