İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում տեղի կունենա Թայմ սքվերում

Ապրիլի 28-ին Նյու Յորքի Թայմ սքվերում տեղի կունենա ավանդական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս տարի միջոցառմանը հանդես կգա երգիչ Էլի Բերբերյանը, որը կկատարի Շառլ Ազնավուրի «Ils Sont Tombes» երգը, տեղեկացնում է Massis Post-ը։

«Ազնավուրը մեծագույն լեգենդ է հայերի պատմության մեջ, եւ ես կցանկանայի, որպեսզի նրա խոսքը ցեղասպանության մասին եւ նրա հիշատակի մասին լինի աշխարհի կենտրոնում, Նյու Յորքի Թայմ սքվերում»,- նշել է Բերբերյանը։ Հրապարակում կհավաքվեն քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, գիտնականներ եւ դերասաններ։

https://news.am/arm/news/498618.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın