İçeriğe geçmek için "Enter"a basın

Ադրբեջանում Հայաստանի քաղաքացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման

Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին արագ կարգով  դատապարտել են 20 տարվա ազատազրկման:

Report-ը հաղորդում է, որ դատավճիռը հրապարկվել է դատավոր Քերամետ Ալիեւի նախագահությամբ դատական նիստի ժամանակ: Կարեն Ղազարյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ղազարյանի կատարած «ծանր հանցագործությունը» արագացված տեմպով է քննվել:

Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ-ի մի շարք հոդվածներով, մասնավորապես կյանքի եւ առողջության, տնտեսական  գործունեության ոլորտում, հասարակական անվտանգության դեմ կատարված հանցագործությունների մեջ:

Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը գերի էր ընկել անցյալ  տարվա ամռանը: Երիտասարդը հոգեկան հիվանդություններ ունի, սակայն դա չի խանգարում Ադրեբջանի իշխանություններին նրան որպես «դիվերսանտ» ներկայացնել:

https://news.am/arm/news/498635.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın