İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆեյզիօղլու. «Ի հեճուկս «բոլորս հայ ենք» արտահայտության՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թյուրք ենք»

Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով է հանդես եկել: 

Նա Խոջալուի դեպքերն անվանել է «ցեղասպանություն» և հավելել, որ Խոջալուում տեղի ունեցածը կապված է դաշնակցականների հետ:

Փաստաբանների միության նախագահի համոզմամբ` դեպքերի պատասխանատուներից շատերը հայտնվել են Հայաստանի պետական կառավարչական ապարատում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Ֆեյզիօղլուն համոզմունք է հայտնել.

«Ամեն ապրիլի 24-ին ժամանակակից երևալու համար ասում են «բոլորս հայ ենք» և փորձում են ստիպել արևմտյան աշխարհին, որպեսզի ընդունի դա: Ի հեճուկս դրան՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թյուրք ենք»:

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/27/Թուրքւա-Ադրբեջան-Հայաստան-Խոջալու/148898

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın