İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը այցելել է Թեհրանի «Արաքս» դպրոց

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությանն ընկերակցելով ժամանել է Թեհրան: Աննա Հակոբյանն իր աշխատանքային օրակարգի առաջին այցը կատարել է Հայոց ազգ. «Արաքս» դպրոց, որտեղ նրան դիմավորել են Կրթության նախարարության շրջանի ներկայացուցիչը, դպրոցի տնօրենը, ծնողական խորհրդի ներկայացուցիչներն ու աշակերտությունը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ Աննա Հակոբյանը այցելելով կրթօջախի տարբեր հատվածներ՝ ծանոթացել է աշակերտներին կրթելու կիրառվող մեթոդներին, ինչպես նաև հայապահպանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

ՀՀ առաջին տիկինը կարևորել է սփյուռքյան գաղթօջախներում կատարված նման աշխատանքները և գնահատել իրանահայության երկարամյա փորձն այդ ուղղություններում:

Լուսանկարները` «ACE film»-ից

http://hayernaysor.am/archives/304360?fbclid=IwAR3uDhiJbVKadBj8PjT2h5cDysKss4n8hb3xWYVThxTnTIb1opY34kstJG0

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın