İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի վարչապետն Իրանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան:

Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, որից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները:

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը «Ռադիոլուրին»-ի հետ զրուցում նշել է, որ հաշվի առնելով երկուստեք հետաքրքրությունները հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը սպասված էր:

https://armradio.am/hy/7386

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın