İçeriğe geçmek için "Enter"a basın

Սվիտալսկի. Վիզային ռեժիմի ազատականացման հարցի քննարկումն սկսելու ժամկետ նշել հնարավոր չէ

Վիզային ռեժիմի ազատականացման քննարկումն սկսելու հարցի հիմնական բնութագրիչները չեն փոխվել։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում։

Հարցը, մասնավորապես, պարունակում է երկու կողմ՝ քաղաքական եւ գործնական։

Հայկական կողմը տեղեկացված է ԵՄ որոշ անդամների անհանգստության մասին՝ միգրացիայի խնդրի հետ կապված։ «Դրա համար էլ ինչ-որ ժամկետ նշել չեմ կարող։ ԵՄ-ը դրական է տրամադրված երկխոսություն սկսելու հարցում։ Բայց մենք ղեկավարվում ենք քաղաքական որոշմամբ, որի համաձայն՝ այն հնարավոր է լավ կառավարվող հոսքերի երաշխիքի պայմանով։ Շփումներն օգտակար են այս որոշմանը գալու համար»,- նշել է Սվիտալսկին։

https://news.am/arm/news/498367.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın