İçeriğe geçmek için "Enter"a basın

Սումգայիթյան ջարդերից անցել է 31 տարի

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

31 տարի առաջ այս օրերին Սումգայիթում  սկսվեցին հայերի հետապնդումները:  Պաշտոնական տվյալներիով՝ջարդերի զոհ դարձավ  26 մարդ, ոչ պաշտանական աղբյուրները հայտնում են 100 եւ ավելի խոշտանգված ուսպանված հայազգի քաղաքացիների մասին: Ինչո՞ւ ընտրվեց  հենց Սումգայիթ քաղաքը.  «Բաքուն և հայերը, հակահայկական քաղաքականությունն ու հայերի էթնիկական մաքրումը Ադրբեջանում» գիրքի հեղինակ Յուրի Բաղդասարյանը  տալիս  է այս հարցի պատասխանը:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

1988-ի սումգայիթյան ջարդերի դաժան օրերից  անցել է 31 տարի: Ականատեսները մինչև  այսօր վերհիշում են, թե ոճրագործության օրերին ինչ  էր կատարվում քաղաքում : Օլգա Սիմոնյանը  պատմում է՝  այդ օրը որդուծննդյան օրն էր, ամուսնու աշխատանքային  ընկերներն իրենց տան էին, նրանց մեջ՝ նաև   ազգությությամբ  ադրբեջացիներ:

Հյուրերից մեկը  ծնունդի ընթացքում անընդհատ կրկնում էր նույն  միտքը  մի քանի անգամ.«Կոլյայի գլխից մի մազ պակասեց  սաղին կկոտորեմ,սաղին կսպանեմ ու ասում էր իրենց լեզվով: Մենք էլ մտածում էինք   խմած է խոսում է»:

Օլգա Սիմոնյանը  վայրագությունների մասին առանց հուզվելու խոսել չի կարողանում: Ընտանիքը  մտերիմների  օգնությամբ  մի կերպ  փախել է  Սումգայիթից:

«Թղթին եմ հանձնել այն, ինչ տեսել եմ, լսել և զգացել » ,- ասում  է  Բաքվում ծնված մանկավարժ, մաթեմատիկոսՅուրի Բաղդասարյանը, որը հանրության դատին է ներկայացրել «Բաքուն և հայերը, հակահայկականքաղաքականությունն ու հայերի էթնիկական մաքրումը Ադրբեջանում» գիրքը:Հեղինակն անդրադառնում է գլխավոր հարցին՝  ի՞նչու ընտրվեց հենց Սումգայիթ քաղաքը՝  նման ոճրագործություն իրականացելու համար:

«Աշխարհագրական տեսանկյունից Սումգայիթը հարմար դիրք ունի, մի կողմից ծովը, որ այնտեղից քաղաք մտնող չի լինի: Տրանսպորտի միջոցները՝ երկաթուղին անցնում  է Սումգայիթի եզրով: Ծովի առկայությունը թույլ է տվել նրանց թաքցնել զոհերի ճշգրիտ քանակը»,- նշում է հեղինակը

Գրքում նկարագրված է անցած դարաշրջանի հասարակական-քաղաքական այն միջավայրը, որում  ապրել ևստեղծագործել է Բաքվի ավելի քան 400 հազարանոց  հայ համայնքը:

Մանրամասն նկարագրված են 1987թ-ին Չարդախլու գյուղի հայաթափ լինելը և դրան հաջորդող Սումգաիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերը: 

Յուրի Բաղդասարւյանը ասում է, որ  մասնակցել է Ադրբեջանում 1988 թվականին տեղի ունեցած ցույցերին ու  փորձել է   հասկանալ ադրբեջանցիների տրամադրվածությունը:  Հնչող հայտարարություններից  հասկացել է, որ  նպատակադրված են վերացնել Բաքվի հայերին:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն ասում է, որ Սումգայիթիողբերգության վերաբերյալ ուսումնասիրությունները պետք է շարունակվեն և լինեն ավելի խորը ուհամակողմանի:

Մարինա Գրիգորյանը շեշտում է, որ  Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները փաստաթղթավորվածեն,  իսկ  փաստաթղթերը ոչ միայն ականատեսների վկայություններն են, որ շարունակում են հավաքագրել, այլնաև պաշտոնական տվյալներ են՝ դատական նյութեր, ջարդերի ժամանակ արված տեսանյութեր ևլուսանկարներ:

https://armradio.am/hy/7255

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın