İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում սպանության գործի շրջանակներում ՀՀ երկու քաղաքացի է ձերբակալվել

Ստամբուլում 58-ամյա առևտրական Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: Ձերբակալվածներ Արմեն Ա.-ն և Նարիկ Ա.-ն կասկածվում են Յոնգելի սպանության կասկածյալներ Ստելա Մ.-ի ու նրա որդի Վառլամ Մ.-ին օգնելու մեջ: Վերջիններդ փախուստի են դիմել Թուրքիայից: 

Նշվում է, որ հարցաքննությունից պարզ է դարձել, որ կասկածյալները սպանության համար օգտագործված զենքը նետել են ծովը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում հրապարակված լուրերում նշվել էր, որ կատարված սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ:

Նշվում էր, որ փետրվարի 16-ին առևտրով զբաղվող 58-ամյա Վեդաթ Յոնգելը Ստամբուլի Քյաղըթհանեի շրջանում գտնվող տանից 10.000 դոլար էր վերցրել և հեռացել: Որոշ ժամանակ անց հորից լուր չունենալու պատճառով Վեդաթի որդիները` Սերդար և Սեդաթ Յոնգելները դիմել էին ոստիկանություն:

Յոնգել եղբայրները ոստիկանությունում հայտնել էին, որ կասկածներ ունեն Հայաստանի քաղաքացի 46-ամյա Ստելա Մ.-ի նկատմամբ: Վերջինս հաճախակի իրենց տուն է այցելել` մաքրություն անելու: 

Դեպքի առթիվ հետաքննություն սկսած Ստամբուլի ոստիկանությունը պարզել է8, որ Հայաստանի քաղաքացի Ստելան և իր որդի 28-ամյա Վարլամ Մ.-ն , Վեդաթ Յոնգելի անհետանալուց 2 օր անց ինքնաթիռով մեկնել են Կարս, որից հետո  Վրաստանի տարածքով անցել Հայաստան:

Փետրվարի 19-ին Վարլամ Մ.-ն Յոնգելների ընտանիքին  նամակ է ուղարկել` «հայրդ մեր տանն է, գնա, վերցրու»  և նշել Վեդաթի գտնվելու վայրը:

Աղբյուրը գրում է, որ Վարլամի ուղարկած հասցեում ոստիկանական ստորաբաժանումները գտել են  Վեդաթ Յոնգելի դին:

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/26/Թուրքիա-ՀՀ-քաղաքացի/148887

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın