İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլում հայկական եկեղեցիներից ևս մեկի պատերին ռասիստական գրություններ են հայտնվել

Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են:

Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիշյալ գրություններն անգլերեն և արաբերեն են։ Թաղային խորհրդի անդամները, փետրվարի 23-ին ուշ երեկոյան նկատելով այդ գրությունները, անմիջապես տեղյակ են պահել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին։

Տեսագրությունը և նկարները ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժին։

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ մեկ այլ դեպք էր պատահել Ստամբուլի Բաքըրքոյ շրջանի Ծնունդ Ս. Աստվածածնի եկեղեցու հետ։ Եկեղեցու պատերն ամբողջովին պատվել էին գրաֆիտիներով և գրություններով։

Ermenihaber.am-ի թղթակցի բարձրացրած ահազանգի արդյունքում եկեղեցու պատերը իսկույն մաքրվել էին։ Դժվար է ասել, թե որքան երկար դեռ կմնային այդ գրությունները եկեղեցու պատերին, եթե հարցը նման հնչեղություն չստանար և չլուսաբանվեր։

Լիահույս ենք, որ հիմա արդեն նմանատիպ դեպքերում Պոլսո Հայոց պատրարքությունն ավելի աչալուրջ և հետևողական կլինի։

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/25/%D5%8Dտամբուլ-հայկական-եկեղեցի/148692

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: