İçeriğe geçmek için "Enter"a basın

Գիրեսունի (Կերասուն) հույն կաթոլիկ եկեղեցին Թուրքիայում գրադարանի վերածված առաջին սրբատեղիներից մեկն է

Գիրեսունի (Կերասուն) Չընարլար թաղամասում գտնվող հունական պատմական կաթոլիկ եկեղեցին արդեն 50 տարի է, որ գործում է գրադարանի կարգավիճակում: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Յենի Աքիթ» օրաթերթի կայքէջը:

Աղբյուրի համաձայն` Օսմանյան կայսրության վերջին տարիներին Կ.Պոլսում Ֆրանսիայի դեսպանության պահանջով 1917 թ. հույների համար կառուցված սույն եկեղեցին դեռևս 1967 թ. վերածվել է մանկական գրադարանի: Աղբյուրում նաև նշվում է, որ այս եկեղեցին Թուրքիայում առաջիններից մեկն է, որ վերածվել է գրադարանի, որում պահվում են շուրջ 17 հազար գրքեր: Գրադարանից օգտվում է 27.767 հոգի:

Ինչպես հայտնի է, Թուրքիայում արդեն ավանդույթ է դարձել քրիստոնեական հուշարձաններն ու սրբատեղիները այլ նպատակներով օգտագործելը: Հայկական և հունական վանքերն ու եկեղեցիները կամ հիմնահատակ ավերվում են, կամ էլ, լավագույն դեպքում, վերածվում են գրադարանի, մշակութային կենտրոնի և այլն: Այսպես, օրինակ, գրադարանի են վերածվել նաև Կեսարիայի Սուրբ Մարիամ Աստվածածին, Նիղդե նահանգի հայկական եկեղեցին և այլ սրբատեղիներ: Իսկ, օրինակ, Բուրսայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, նախքան փլվելը, հիշատակվել է որպես կինոթատրոնապաամուսնության պալատ։

Մելինե Անումյան

Akunq.net


http://akunq.net/am/?p=64931

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: