İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում ծաղրել են «Վերջին ընթրիքը»․ Աթեշյանի բողոքից հետո այն հեռացրել են (ֆոտո)

Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում գտնվող «Սուտ աշխարհ» անունը կրող ռեստորանում  փակցված «Վերջին ընթրիքի» ծաղրանկարը մեծ արձագանք է գտել Թուրքիայի քրիստոնյաների շրջանում։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Լույս» ամսագիրը, ռեստորանի պատին փակցված է եղել Լեոնարդո Դա Վինչիի հայտնի «Վերջին ընթրիքի» կրկնօրինակը, սակայն Հիսուսի եւ աշակերտների փոխարեն պատկերվել են թուրք դերասաններ ու երգիչներ։

Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք․ Արամ Աթեշյանը հայտնել է, որ խնդրի հետ կապված դիմել է ոստիկանություն՝ պահանջելով, որ հեռացվի այդ ծաղրանկարը եւ ռեստորանի ղեկավարությունը ներողություն խնդրի։

Ոստիկանության այցից հետո ռեստորանից հեռացվել է ծաղրանկարը եւ սեփականտիրոջ կողմից տարածվել է հայտարարություն․ «Իմ եւ կոլեկտիվի անունից ներողություն ենք խնդրում մեր սխալի համար։ Մենք ամենեւին հետին միտք չեն ունեցել եւ չենք ցանկացել վիրավորել ոչ մեկին։ Մեր սխալի պատճառով ներողություն ենք խնդրում ամբողջ քրիստոնյա համայնքից եւ Քրիստոս մարգարեին սիրող բոլոր մուսուլմաններից»։

https://news.am/arm/news/497952.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın