İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարող է մեզ հայհոյում է. թուրք ազգայնականները դեմ եղել Կարո Փայլանի հայերեն ելույթին (վիդեո)

Թուրքիայում խորհրդարանում հայ պատգամավոր Կարո Փայլանը  մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ հայերեն ելույթով է հանդես եկել։

Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը խորհրդարանում նշել է, որ  ՅՈՒՆԵՍԿՕ–ն իր մայրենի լեզուն՝ արեւմտահայերենը ներառել է վերացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում։  «Մայրենին խաղաղություն է, մայրենին արդարություն է, մայրենին հավասարություն է, մայրենին ինքնություն է։ Զարգացրու մայրենին, համառորեն մեր մայրենիով պիտի խոսենք։ Պիտի խոսենք հայերեն, քրդերեն, արաբերեն ու համշեներեն»,–հայերենով ասել է Փայլանը՝ թուրքերենով խորհրդարանի նախագահից պահանջելով միջոցներ ձեռնարկել պահպանելու Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն։

Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներ բողոքել են Կարո Փայլանի հայերենով ելույթի դեմ՝ պնդելով, թե իրենք չեն հասկանում, եւ կարող է Փայլանը իրենց հայհոյում է։

https://news.am/arm/news/497885.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın