İçeriğe geçmek için "Enter"a basın

Haber 7. «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է վարձակալել թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվողին

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հետաքրքված է թուրքական «Ֆեներբահչե» ակումբի շվեյցարացի հարձակվող Միխաել Ֆրեյի ծառայություններով։  

Ըստ թուրքական աղբյուրի՝ հայկական ակումբը «Fenerbahçe»-ին առաջարկել է 1.5 տարով վարձակալել շվեյցարացի ֆուտբոլիստին։

Նշվում է, որ Ֆրեյի ձեռքբերմամբ Արարատը ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը, քանի որ երևանյան ակումբը Հայաստանի առաջնությունում ամենաքիչ գոլ խփած ակումբն է։  «Արարատը» 17 խաղում խփել է ընդամենը 11 գոլ և զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

Ermenihaber.am-ը փորձեց կապ հաստատել «Արարատ» ակումբի հետ՝ պարզելու թուրքական լրատվամիջոցի հրապարակած տեղեկության իսկությունը: Այն հարցին, թե արդյոք թուրքական մամուլում հայտնված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, «Արարատ» ակումբից պատասխանեցին. 

«Փորձարկվող և բանակցությունների մեջ գտնվող ֆուտբոլիստների մասին տեղեկատվություն չենք տրամադրում: Դա կանենք միայն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց հետո»։

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/21/Արարատ-Ֆեներբահչե/148494

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın