İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Արդեն 19 տարի փետրվարի 21-ին աշխարահում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը: Այն սահմանել էՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը: Կառույցի գնահատմամբ՝ աշխարհի 6 հազար լեզուների կեսը մոտ ապագայումկարող է վերջնականապես վերանալ։

Ինչպիսի՞ն է մեր մայրենիի վիճակը, սպառնո՞ւմ են արդյոք Հայոց լեզվին այն վտանգները, որոնք մարտահրավեր են այսօր մոտ 3 հազար լեզուների համար:

Արդյո՞ք երկու հայ հանդիպելիս իրար կհասկանան, եթե երկուսն էլ խոսեն հայերեն: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր հայի թվում է՝ հայերեն գիտի ու հաստատ կհասկանա դիմացինին: 

Առաջարկում եմ լսել 5 տարբեր հայի, ովքեր խոսում են հայերեն՝ ավելին, նույն նախադասությունն են արտաբերում:

«…Իսկ Մալվինան սիրում էր ե՛ւ գորգ, ե՛ւ ձի

Ալադինն էլ հմայիչ էր՝ անդիմադրելի»:

Այս մարդիկ խոսում են հայերեն՝ շատ տարբեր ձևերով: Ցանկացած լեզու պիտի պայքարի ապրելու համար: Այնկրողները պիտի պաշտպանեն և օգնեն հատկապես՝ մայրենի լեզվին:

Անի Զեյթունցյանն արդեն մի քանի տարի հայրենիքում է՝ Լաթաքիայից է եկել: Հայաստանում էլ շարունակում է խոսելարևմտահայերենով: Արևելահայերեն խոսող գործընկերների հետ աշխատանքային օրն ուրախ է անցնում, ե՛ւ ինքն է «նոր» հայերեն սովորում, ե՛ւ սովորեցնում է:

«Օրինակ՝ ես չեմ ասում էներգետիկայի նախարարություն, ասում եմ՝ ուժանյութի նախարարություն, ֆինանսներին՝ ելևմտական»:
Կառավարությունն իր նպատակն է համարում մոտակա հինգ տարում «տարածել գրական հայոց լեզուն, գրականհայերենին տիրապետելը, գիտելիքների զարգացումն ու ամրապնդումը նախադպրոցական տարիքից», ասում է Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ու բացում փակագծերը՝ արևմտահայերենը արևելահայերենի հետ կողք կողքի է։

«Փակագծում կառավարության ծրագրում նշված է՝ այդ թվում նաև արևմտահայերենի իմացության ամրապնդումը»:

Կոմիտեում վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ չեն մոռացել, Գյուրջինյանն ասում է՝ նա երբեմն մոռանում է գրականլեզվի նորմերի մասին։ Վարչապետի խոսքում կարելի է օտարածին բառեր լսել, ընդ որում՝ այդ բառերն իրենցհամարժեքն ունեն հայերենում։

«Վարչապետի խոսքն ընդհանուր առմամբ գրագետ է և ճիշտ, սակայն առավել հուզական պահերին նա կորցնում էվերահսկողությունն ու կարող է բնավ ոչ դասական հայերեն օգտագործել»:

Բայց կառույցի ուշադրության կենտրոնում միայն վարչապետը չէ. պարզվում է՝ կոմիտեն  հետևում է բոլորպաշտոնական անձանց կողմից մայրենի լեզվի տիրապետման մակարդակին։ Գյուրջինյանի խոսքով՝ կոմիտեում կաառանձին աշխատակից, որը հետևում է պատգամավորների ելույթներին և առաջարկում շտկել խոսքը։

https://armradio.am/hy/7072

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın