İçeriğe geçmek için "Enter"a basın

Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է

Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին:

Պոլսահայ երգչուհին պաշտոնապես հրավիրված է մասնակցելու Կառնավալին: Նա կլինի այն կառքում, որը կգլխավորի հայկական շքերթը։     

Ներկայումս երգչուհին Սան Պաուլոյում է, որտեղ մասնակցում է միջոցառման փորձերին: Մարտի 2-ին կայանալիք  միջոցառման նախաձեռնողը  Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկը` Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբն է: Շքերթը կրելու է «Կեցցե Հայաստանը» խորագիրը: Ներկայացվելու է Հայաստանի մշակույթն ու պատմությունը: Միջոցառումը հեռարձակվելու է 200-ից ավելի երկրներում:

«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ Բրազիլիայից դուրս ապրող առաջին հայն է, ով պաշտոնապես հրավիրված է կառնավալին: 

«Ինձ համար շատ հուզիչ է այստեղ գտնվել: Հազարավոր մարդիկ հայկական տարազներ են կրելու և «Կեցցե Հայաստան» են վանկարկելու: Կարծում եմ լավ առիթ է , որ մեկ անգամ ևս ամբողջ աշխարհում լսեն Հայաստանի անունը»,-նշեց Սիբիլը:

Խոսելով իր ապագա ծրագրերի մասին երգչուհին հայտնեց, որ մարտ ամսին 6 համերգ է ունենալու Հարավային Ամերիկայի և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, որտեղ ներկայացնելու է հայկական երգն ու մշակույթը»:

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/20/Բրազիլիայի-կառնավալ/148466

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın