İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր Արցախը նշում է Վերածննդի օրը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախը նշում է Վերածննդի օրը: 1988թվականի  փետրվարի 20-ին տեղի ունեցավ մարզխորհրդի պատմական նստաշրջանը, որտեղ որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ Հայաստանի  հանրապետությանը միավորելու մասին:

Օրվա կապակցությամբ  ուղղված շնորհավորական ուղերձում Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ փետրվարի 20-ին հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ ընտրված ճանապարհը ճիշտ էր. կանխվեց երկրորդ Ցեղասպանությունը:

Մեկ շաբաթ, արդեն Շարժումը դուրս էր եկել ընդհատակից. շրջանային տնտեսական ու կուսակցական ակտիվները նիստեր էին գումարել եւ որոշել, որ պետք է գումարվի մարզխորհրդի նիստ ու պաշտոնական որոշում կայացվի  ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու: 

Նիստը կայացավ՝ ի հեճուկս մարզի եւ Ադրբեջանի ղեկավարության հարուցած դժվարությունների: Ճանապարհները փակ էին եւ պատգամավորները  Ստեփանակերտ էին հասնում անտառներով, զարտուղի ճանապարհներով: Փետրվարյան իրադարձությունները հիշում ենք Շարժման Հադրութի  ներկայացուցիչների հետ: 
Հադրութցիները հիշում են իրենց գավառական քաղաքում տիրող տրամադրությունները: Նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն կար մարզխորհրդի պատմական որոշումը թերահավատների բանակը մեծ էր, օր-օրի շատացող դժվարությունները նաեւ դժգոհությունների տեղիք էին տալիս:

Ասկերանի դեպքերը, Սումգայիթը, հայաբնակ մյուս շրջաններից եկող լուրերը սթափեցնող էին: Որ փրկությունը լինելու է զենքով շատ շուտ հասկացան, բայց դա իրագործելուն  ձեռնամուխ եղան քչերը:  Հադրութում խորհրդային  իշխանությունից  շուտ հիասթափվեցին` սեփական կաշվին զգալով նրա  պաշտպանության  հետեւանքը: 

1991 թվականին «Կոլցո» ռազմագործողության ընթացքում բռնատեղահանվեցին շրջանի 13 գյուղեր: 

Բռնատեղահանված գյուղերը ազատագրվեցին չհայտարարված, բայց ահանգանցող պատերազմի ընթացքում: Դաժան ու դժվար օրերին էին, հարյուրավոր ընկերներ կորցին: 

Ազատամարտիկ Լեւոն Հայրիյանն ասում է, որ նրանց արյունը եւ կամքը պարտավորեցնող է: Նրանք մնացին երիտասարդ 18, 33, 40 տարեկան, իրենք տարիք առան`երազանքն իրագործելու ճանապարհին, որտեղից հետընթաց ազատամարտիկը չի տեսնում:

Ընդհատակի գործիչներից Մարգարիտա Քարամյանն ասում  է Շարժման առաջին տարիներին իրենք՝ անփորձ երիտասարդներ, համաժամանակյա սովորում էին ե՛ւ պատերազմել, ե՛ւ  բանակցել, ե՛ւ քաղաքական որոշումներ կայացնել: Այդ օրերին  սխալվելու իրավունք չունեին եւ չէին սխալվում: 

Այդ օրերի պատմությունը բացահայտվելու եւ դաս դարձնելու պահանջ կա:

Հիմա էլ խառը ժամանակներ են: Խաղաղության եւ պատերազմի բանաձեւը ոչ ոքի չի հաջողվել անցավ լուծել: Բանակի արածը դիվանագիտական ճակատում  ամրապնդելու կարիք կա`ասում  են զրուցակիցներս:

Արցախի Վերածննդիր օրը ազտագրված Արցախում այս տարի նշում են առանց մեծ հանդիսավորության: Ծրագրված միջոցառումները հիմնականում մշակութային են: Ուղերձով հանդես է եկել  հանրապետութայն նախագահը

https://armradio.am/hy/6973

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın