İçeriğe geçmek için "Enter"a basın

Ադրբեջանցի դեսպանին արգելվել է մուտք գործել Թուրքիա

Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու» մեջ։

Հունվարի 15-ին կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) ժողովի ժամանակ Պարսից ծոցի երկրներից մեկի դեսպանը հայտարարել է, թե Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչներից մեկը, այցելելով Բաքվում իրենց դեսպանատուն, տեղեկացրել է, իբր Թուրքիան իրենց դեմ ծուղակ է նախապատրաստում։

ԻՀԿ ժողովից հետո Ադրբեջանի պատասխանատու մարմինները թեմայի վերաբերյալ հետաքննություն են իրականացրել և պարզել են, որ Ադրբեջանի արտգործնախարարության մի ներկայացուցիչ Ադրբեջանի անունից կեղծ տեղեկություն է տարածվել։

Պարզվել է նաև, որ այդ տեղեկությունը օտար երկրի դեսպանատուն է հաղորդել Ադրբեջանի ԱԳՆ-ում կարևոր դիրք զբաղեցնող ադրբեջանցի դեսպան Էլշադ Իսկենդերովը։ Արդյունքում Թուրքիան արգելել է ադրբեջանցի դեսպանին՝ մուտքը գործել Թուրքիա։

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/20/Ադրբեջան-Թուրքիա/148449

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: