İçeriğe geçmek için "Enter"a basın

Ծնվել են 2019 թ. առաջին Վանա կատուները

Հանրահռչակ Վանա կատուները լույս աշխարհ են բերել 2019 թ. իրենց առաջին ձագերին: Թուրքիայում գործող` Վանա կատուների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Աբդուլլահ Քայան «Դողան» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ 2 Վանա կատուներ 8 ձագ են ունեցել և նշել. «2019 թ. առաջին ձագերը 10 օր առաջ են ծնվել»: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ» պարբերականի հրապարակումը: 

Աղբյուրի համաձայն` կատվազգիների յուրահատուկ ցեղատեսակ եղող Վանա կատուները կշարունակեն ձագեր ունենալ մինչև հոկտեմբեր ամիս: Վանա կատուների ուսումնասիրության կենտրոնի տնօրենը «Դողան» գործակալության հետ զրույցում նաև հայտնել է, որ Վանա կատվի ցեղատեսակի պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների պայմանները տարեցտարի բարելավվում են և հավելել. «Վանա կատուներն արագ են զուգավորվում: Ձագերի լույս աշխարհ գալը կտևի մինչև հոկտեմբեր ամիս: Այնուհետև կնախապատրասվենք 2020 թվականի համար: Մենք ամեն տարի բարելավում ենք մեր պայմանները` նախորդ տարվա ցուցանիշների համեմատ: Լիահույս ենք 2019 թ. առումով»:

http://www.hurriyet.com.tr/yerel-haberler/van/2019-yilinin-ilk-van-kedileri-dogdu-41119034

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net


http://akunq.net/am/?p=64806

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: