İçeriğe geçmek için "Enter"a basın

Եղբայրական ողջագուրում. Արամ Ա-ն ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (ֆոտո)

Հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս. Տրդատի կամարի առջև, եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Մայր Աթոռի միաբանների թափորով առաջնորդվեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան, ուր կատարվեց միասնական աղոթք:

Աղոթքից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարիգալստյան խոսքով ողջունեց Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոսին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

https://news.am/arm/news/497179.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın