İçeriğe geçmek için "Enter"a basın

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երեւան եւ Բաքու

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը կայցելի Երեւան եւ Բաքու։ Այս մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

ԵԱՀԿ գործող նախագահը տեղեկացրել է, որ այցը նախատեսվում է մարտի առաջին կեսին։ «Սլովակիան աջակցում է հարցի կարգավորման առկա շրջանակներին։ Լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Կանոնավորապես հանդիպում ենք»,- նշել է Լայչակը։ Նրա խոսքով՝ առկա է նոր իրավիճակ Հայաստանում ընտրություններից հետո, կառավարությունն ուժեղ մանդատ է ստացել, եւ դրա հետ են կապված ակնկալիքները։ «Ես ցանկանում եմ, որպեսզի իմ այցն օգնի որոշել, թե ինչ կարելի է սպասել, ինչ արդյունքներ։ Մեր նպատակն է օգնել համանախագահներին՝ օգտագործել նոր իրավիճակը»,- նշել է Լայչակը։

Իր հերթին, Սերգեյ Լավրովը երախտագիտություն է հայտնել սլովակյան նախագահությանը նման տրամադրվածության համար։ «Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահներն աշխատում են սերտ կապի մեջ։ Նրանք արդեն հանդիպել են նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների հետ։ Նոր հանդիպումներ են պատրաստվում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի նոր կառավարությունը բոլորովին վերջերս է ձեւավորվել, կպահանջվի հավելյալ ժամանակ, որպեսզի հասկանանք, թե որքան ինտենսիվ, որքան խոր կարելի է զարգացնել կարգավորման գործընթացն այս փուլում»,- նշել է Լավրովը։ Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ համանախագահները եւ ԵԱՀԿ-ն կարող են ընդամենն աջակցել երկխոսության պայմանների ստեղծմանը։ Որոշումը պետք է ընդունվի կողմերի միջեւ ուղղակի խոսակցությամբ, ուղղակի բանակցություններում, ամփոփել է ԱԳՆ ղեկավարը։

https://news.am/arm/news/497208.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın