İçeriğe geçmek için "Enter"a basın

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ցուցահանդես-վաճառք՝ մետրոպոլիտենում

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերության նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդայն 150 ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ցուցադրված են բանաստեղծի ձեռագրերը և «Վերնատուն» ցուցահանդեսը՝ տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Իսկ վաղը՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, Երիտասարդական կայարանում տեղի է ունենալու գրքերի ցուցահանդես-վաճառք:

Նախաձեռնությանը մասնակցում են Նոյան Տապան, Անտարես և Զանգակ գրատները։

https://armradio.am/hy/6755

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın