İçeriğe geçmek için "Enter"a basın

Թումանյան-Կոմիտաս 150. միջոցառումների հարուստ օրակարգ՝ առաջիկա օրերին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայությամբ լցված մի հզոր կերպար, որը դրված է մեր ժողովրդի առջև՝ որպես ամենապարզ ու օբյեկտիվ մի հայելի՝ սեփական տեսակն ու էությունը բացահայտելու համար. Հովհաննես Թումանյան: Տարվա գլխավոր հոբելյանական կերպարը՝ 150-ամյա մեր մյուս հանճարի՝ Կոմիտասի կողքին: 

Շուրջ մեկ ու կես տասնամյակ Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն ասում է՝ առաջիկա օրերին Մեծ լոռեցուն նվիրված միջոցառումներ են նախատեսված Լիբանանում, Իրանում, Արցախում ու  Վրաստանում:

Թումանյանին նվիրված միջոցառուներ տեղի կունենան նաև Ջավախքում, Հայաստանի բոլոր մարզերում: Փետրվարի 19-ին գլխավոր միջոցառման էպիկենտրոնը Թումանյանի ծննդավայր Դսեղն է: Գրողներն այդ օրը հանդիպումներ կունենան հանրապետության տարբեր դպրոցներում, գիրք կնվիրեն ու դասախոսություններ կկարդան Թումանյանի մասին: Ժամը 14-ին ԳՄ շենքի մոտ գրողները գրքեր կնվիրեն անցորդներին:

Փետրվարի 18-ին Հովհաննես Թումանյանին նվիրված հանդիսություն է նախատեսված Ազատության հրապարակում՝ գրողի արձանի մոտ: Նույն օրը Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողով տեղի կունենա  ԳԱԱ-ում: ԳՄ-ում «Իմ Թումանյանը» խորագրով գիտաժողովը կկայանա փետրվարի 22-ին:

Փետրվարյան առաջիկա օրերի մշակութային էպիկենտրոնում նաև Կոմիտասն է. փետրվարի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի կամերային երգչախմբի առաջին համերգը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: 

Փետրվարի 27-ին Կոմիտասի 150-ամյակին նվիրված խոշոր համերգաշարի առաջին համերգով հանդես կգա Երևանի կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:

Հայաստանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի խոսքով, երբ  խոսքը վերաբերում է Կոմիտասին, ինչ աշխատանք էլ անեն, պետք է լինեն մինչև վերջ չբավարարված, որպեսզի կարողանան հասցնել նրա  հռչակը աշխարհին:

http://armradio.am/hy/6676

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın