İçeriğe geçmek için "Enter"a basın

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 13-ին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ կիպրական կողմին են ներկայացվել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցելության ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համագործակցության հետագա ձևաչափը:

https://news.am/arm/news/496186.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın