İçeriğe geçmek için "Enter"a basın

Լոնդոնում Րաֆֆի Պետրոսյանի հեղինակությամբ լույս է տեսել «Տրավմա ու ճկունություն. Թուրքիայի ծպտյալ, բացահայտ ու այլևս չթաքնվող հայերը» վերնագրով հոդվածների ժողովածուն

2019 թ. լույս է տեսել Րաֆֆի Պետրոսյանի հեղինակած հոդվածների ժողովածուն` «Տրավմա ու ճկունություն. Թուրքիայի ծպտյալ, բացահայտ  ու այլևս չթաքնվող հայերը» վերնագրով։ Գիրքը հրատարակվել է Լոնդոնի Կոմիտասի անվան իստիտուտի կողմից։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը: 

Ժողովածուի նախաբանի հեղինակներն են փաստաբան ու «Մեծ մայրս» գրքի հեղինակ Ֆեթհիյե Չեթինն ու ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քլարկ համալսարանի պատմության բաժնի պրոֆ. Թաներ Աքչամը։

Վերոնշյալ գիրքում զետեղված են հեղինակի հոդվածները, որոնցում ներկայացվում են Թուրքիայում տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք մեծապես ազդել են Թուրքիայի` հայկական ինքնությունը չթաքցնող հայերի, ծպտյալ հայերի, ինչպես նաև` ինքնությունը բացահայտած ու վերջերս իրենց արմատներին վերադարձած հայերի կյանքի վրա։

Ինչպես նշում է հեղինակը, 1915 թ. կատարված Ցեղասպանության ժամանակ իրենց պատմական հայրենիքում 1.5 միլիոն հայերի բնաջնջումից բացի, հազարավոր հայ որբեր բռնի ձուլման ենթարկվեցին ու իսլամացվեցին՝ կազմելով «ծպտյալ հայերին»՝ Ցեղասպանության ողջ մնացած զոհերին։  Գրեթե հարյուր տարի անց որոշակի իրադարձություններ քաջալերեցին ծպտյալ հայերի թոռներին` վերագտնելու իրենց հայկական արմատներն ու մշակույթը։

Հոդվածների մի մասը ներկայացնում է այդ իրադարձություններն ու հեղինակի կատարած դերն այդ հարցում։ Որոշ հոդվածներ էլ ներկայացնում են քիչ հայտնի պատմական փաստեր հայերի ու ծպտյալ հայերի, Թուրքիայի ճարտարապետության ու մշակույթի մեջ հայերի ունեցած ներդրումների մասին, որոնք մինչև օրս ժխտվում են Թուքիայի պետության կողմից ու դեռևս անհայտ են թուրք հասարակությանը։

Հարկ է նշել, որ բոլոր հոդվածներում կա մեկ ընդհանրություն. դա այն տրավման է, որ ապրել են հայերը։ Բացի այդ՝ նրանք ունեն ևս մեկ ընդհանուր թեմա՝ բնազդային ճկունությունը, հարմարվողականությունն ու ինտելեկտը, որոնց շնորհիվ նրանք ողջ մնացին՝ չնայած բոլոր դժվարություններին։

Գիրքը կարելի է ձեռք բերել Amazon.com կայքից, books@gomidas.org և անմիջապես հեղինակից։

Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net


http://akunq.net/am/?p=64621

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın