İçeriğe geçmek için "Enter"a basın

Երուսաղեմի հայկական խեցեղենը առաջարկում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառել

Երուսաղեմի հայկական խեցեղենը  պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: «Jerusalem Post» կայքի հոդվածում այս մասին  գրում է Էլազար Նուդելը:

Հեղինակը ներկայացնում է 6 կետից բաղկացած ցուցակ, որն ըստ նրա պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:

«1922 թվականից հայկական ձեռագործ կավե սպասքը տարածված երեւույթ դարձավ Երուսաղեմում:  Հայկական կավե ամանների ծաղկազարդ նախշերը դարձան Երուսաղեմի արհեստի այցեքարտը»,- նշվում է հոդվածում:

Աղբյուրի հաաձայն՝ իսրայելական ազգային պարը, հրեական շոֆար ծիսական հոգեւոր երաժշտկան գործիքը, եբրայերենով գրված ժամանակակից պոեզիան, հնգամատյանի ընթերցումը եւ համիրյան հարսանեկան ծեսը նույնպես պետք է ընդգրկվեն ցանկում:

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ-ն եւ Իսրայելը պաշտոնապես դուրս եկան ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ): Նրանց խոսքով՝ դուրս գալու պատճառը Իսրայելի նկատմամբ կանխակալ վերաբերմունքն էր:

https://news.am/arm/news/495019.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın