İçeriğe geçmek için "Enter"a basın

Գարեգին Բ կաթողիկոսը Սիդնեյում ընդունել է տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Փետրվարի 5-ին եւ 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդարանում ընդունել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Ավստարալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Վեհափառ Հայրապետին այցելել են Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ավստրալիայի վարիչ կազմի, Հայ Հեղափոխական դաշնակցության Ավստրալիայի Կենտրոնական կոմիտեի, Ռամկավար Ազատական կուսակցության Ավստրալիայի վարիչ մարմնի, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության, Հայ Օգնության Միության շրջանային վարչությունների, Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սիդնեյի մասնաճյուղի վարչության, եկեղեցական վարչության, Ավստրալիայի Հայ Ավետարանչական Ընկերակցության վարչության ներկայացուցիչները, Հայ Ավետարանական Եկեղեցու հոգեւոր հովիվը, ինչպես նաեւ Ավստրալիայում Արցախի մնայուն ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն եւ պատրաստակամությունը` միասնական ճիգերով առաջ տանելու ազգային աշխատանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ծանոթանալով յուրաքանչյուր կազմակերպության ծավալած գործունեությանը, նրանց փոխանցել է իր հայրական օրհնությունն եւ հաջողության մաղթանքները:

https://news.am/arm/news/495198.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: