İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում հայերից մնացած գանձերը հանգիստ չեն տալիս անգամ օրինապահներին. Դիարբեքիրում նման հանցանքի պատճառով 4 ոստիկան է ձերբակալվել

Դիարբեքիրում անօրինական կերպով պեղումներ կատարելու մեղադրանքով 8 հոգի են ձերբակալվել, որոնցից 4-ը ոստիկաններ են: Պարզվել է, որ ոստիկանները զրահապատ մեքենա են բերել, որպեսզի ցույց տան, թե պեղումներն իբր օրինական են կատարվում: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են «Հյուրիեթ» և «Ակօս» պարբերականները:  

Անցած շաբաթ Դիարբեքիրի անվտանգության տնօրինության Մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքը ծանուցում է ստացել, թե անօրինական պեղումներ են արվում: Կատարված հետաքննության արդյունքում ձերբակալվել են Սիլվանի նահանգային անվտանգության տնօրեն Օմեր Օզթյուրքը, քննիչի օգնականներ Բեքիր Բ.-ն և Սերքան Ջ.ն, ինչպես նաև ոստիկաններ Ալի Փ.-ն ու Աբդյուլմյուդալիփ Գ.-ն:

Սույն ոստիկանների հետ են եղել ևս 4 հոգի: 8 հոգանոց խումբը հազիվ էր 1 մ խորությամբ փոս փորել, երբ նրանց հետևած ոստիկանները հանցանքի վայրում ձերբակալել են նրանց:

Կասկածյալները Դիարբեքիրի անվտանգության տնօրինության Մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքում հարցաքննվելուց հետո ուղարկվել են Արդարադատության վարչություն: Կասկածյալները կեղծ ցուցմունք են տվել, թե իբր որոնել են ՊԿԿ-ի անդամների թաղած ոսկիներն ու դրամները: Սակայն հետաքննությունը պարզել է, որ իրականում նրանց նպատակն է եղել գտնել հայերից մնացած գանձերը:

8 հոգանոց խմբի բոլոր անդամները կալանավորվել են ու բանտարկվել: Պարզվել է, որ գանձ գտնելու գործում ընդգրկված է եղել նաև հանցագործներից մեկի մայրը, ով որդուն հեռախոսով խորհուրդներ տալով` փորձել է ուղղորդել նրան:
http://www.agos.com.tr/tr/yazi/21985/diyarbakir-da-polisler-de-ermeni-definesi-pesinde

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net 


http:// http://akunq.net/am/?p=64437

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: