İçeriğe geçmek için "Enter"a basın

Թեհրանում տեղի է ունեցել լուսահոգի Արա Գյուլերին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան

Թեհրանում տեղի է ունեցել լուսահոգի ֆոտոլրագրող Արա Գյուլերի (Արա Գյուլերյան) հիշատակին նվիրված ֆոտոլրագրող Ջոշքուն Արալի պատրաստած «Աշխարհն այսպիսին է» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Իրանցի արվեստասերների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել Արա Գյուլերին նվիրված ֆիլմի ցուցադրությունը և «Կորուսյալ պատմության հուշեր» խորագրով ցուցահանդեսը:

Վավերագրական ֆիլմի անվանումը վերցված է 1986թ. Գյուլերի և Արալի կազմակերպած համանուն ցուցահանդեսից:

Վավերագրական ֆիլմում Արա Գյուլերը սկսում է պատմել իր մանկության, ընտանիքի, ինչպես նաև իր կարիերայի բեկումնային պահերի մասին: Ֆիլմում ներկայացված է արվեստի, գիտության և մշակույթի բնագավառներում համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ Գյուլերի բարեկամության մասին և նրանց կյանքից վերցված որոշ դրվագներ:

Վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո կարծիք է հայտնել «Ara Guler Universal» նախագծի կազմակերպիչ ֆրանսիացի Պատրիս Վալետը: 

«Ֆիլմը զգացմունքային է և շատ հաջողված: Որքան շատ բան հնարավոր լինի  ցույց տալ մարդկանց, այդքան ավելի հինալաի կլինի: Եվ դա հնարավոր է լուսանկարի, տեսանյութի ու վավերագրական ֆիլմի միջոցով»,- նշել է Վալետը՝ շեշտելով, որ ոգեշնչվում է Արա Գյուլերով: 

Ջոշքուն Արալի փոխանցմամբ` ֆիլմը կցուցադրվի ոչ միայն Իրանում, այլև ցանկության դեպքում նաև Թուրքիայում և այլ երկրներում:

Հիշեցնենք, որ Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյoղլու շրջանում բնակվող հայկական ընտանիքում: Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան»մականուններով: «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/04/Արա-Գյուլեր-Իրան-Թուրքիա/147232

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın