İçeriğe geçmek için "Enter"a basın

Աբու Դաբիում այցի ժամանակ Հռոմի Պապը հանդիպել է ԱՄԷ ղեկավարության հետ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի  Արաբական թերակղզի կատարած առաջին այցի ժամանակ, հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ, հաղորդում է WAM-ը:

Հանդիպմանը մասնակցել են Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը, ԱՄԷ փոխնախագահ եւ վարչապետ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը եւ Էմիրությունների այլ պաշտոնյաներ:

Գործակալության համաձայն՝ հանդիպման ընթացքում ԱՄԷ ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Հռոմի Պապի այցը կնպաստի «բոլոր ազգերի միջեւ երկխոսության եւ մարդկային եղբայրության արժեքների, համագոյակցության, համագործակցության եւ հարգանքի ամրապնդմանը»:

Երկուշաբթի նախատեսված է նաեւ Պապի այցը հեղինակավոր Ալ-Ազխար իսլամանական համալսարանի ղեկավար, շեյխ Ահմադ ատ-Թեյիբի եւ այլ մուսուլման կրոնական գործիչների հետ:

Հանդիպումը տեղի կունենան Աբու Դաբիում հատուկ կազմակերպված մարդկային եղբայրության համաշխարհային համաժողովի շրջանակում, որին հրավիրված են կրոնական եւ հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից:

Փետրվարի 5-ին ԱՄԷ-ում Պապի այցը կավարտվի Աբու Դաբիի Zayed Sports City Stadium մարզադաշտում կայանալիք հրապարակային մեսսայով, որին, ակնկալվում է, որ մոտ 135 հազար մարդ ներկա կլինի:

ԱՄԷ-ում 2019 թվականը պաշտոնապես Հանդուրժողականության տարի է հայտարարվել:

https://news.am/arm/news/494392.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın