İçeriğe geçmek için "Enter"a basın

Փետրվարի 5-ին Ստամբուլի Մաբեթ փողոցը կրկին կվերանվանվի Տատյան փողոց

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի համայնքապետարանը տեղի բնակչության պահանջով միաձայն որոշել է Մաբեթ փողոցը վերանվանել Տատյան փողոց։ Որոշումը կիրագործվի փետրվարի 5-ին։

Բաքըրքյոյի շրջանի Զեյինլիք թաղամասի Մաբեթ փողոցում, որտեղ գտնվում են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և Դադյան հայկական վարժարանը, «Տատյան» անունը կրող ցուցատախտակ կամրացվի։

Բաքըրքյոյի համայնքապետ Բյուլենթ Քերիմօղլուն հիշեցրել է, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։

«Բաքըրքյոյի մեր քաղաքացիների պահանջով և Բաքըրքյոյի համայնքապետարանի կողմից միաձայն ընդունված որոշման համաձայն վաղը Մաբեթ փողոցը կվերանվանվի Տատյան փողոց»,- հայտարարել է Քերիմօղլուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ նշված փողոցը Բաքըրքյոյի համայնքապետարանի որոշմամբ անվանվել էր Տատյան փողոց, սակայն որոշումն այնուհետև չեղարկվել էր, քանի որ Ստամբուլի քաղաքապետարանը չէր վավերացրել այն։

Աղբյուր` sondakika.com

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/04/%D5%8Dտամբուլ-Տատյան-փողոց/147280

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın