İçeriğe geçmek için "Enter"a basın

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. Ըստ Թեսա Հոֆմանի՝ Գարո Փայլանի դեմ մեղադրանքը ոտնահարում է խոսքի ազատությունը

rmenihaber.am-ը շարունակում է «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների հատուկ շարքն աշխարհի տարբեր կողմերում տարբեր ոլորտների գործիչների հետ, որոնք մտահոգված են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի հետագա ճակատագրով և դատապարտում են նրա խոսքի ազատությունը քրեական հոդվածով ճնշելու ակնհայտ փորձերը:

Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

Զրուցակից՝ գերմանացի հայտնի գիտնական, հայագետ, ցեղասպանագետ Թեսսա Հոֆման

Թեսսա Հոֆմանը ծնվել է 1949թ. Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Բասսում քաղաքում։ Ուսումնասիրել սլավոնագիտություն, հայագիտություն և սոցիոլոգիա։ Բեռլինում հիմնել է Հայաստանի մասին լրատվության և փաստագրության կենտրոն։

Հոֆմանը ազգությամբ ոչ հայ գիտնականներից առաջինն էր, որ 1988 թվականին արժանացել է ՀԲԸՄ մրցանակին՝ Հայաստանի պատմության և մշակույթի հետազոտման գործում ունեցած վաստակի համար։ Հոֆմանը հեղինակ է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների։

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2013 թ. մայիսի 29-ին նրան մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար։

– Գարո Փայլանի դեմ սկսված հետաքննությունը և անձեռնմխելիությունից նրան զրկելու դատախազության պահանջը ինչպե՞ս կգնահատեք: Ի՞նչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները:

– Թուրքական քրեականօրենսգրքի 301-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել 2008-ին: Դա հաջորդել էր Հրանտ Դինքի սպանությանը: Փոփոխություններ իրականացնելու նպատակներից մեկը եղել է այն, որ կանխվի ազգայնական տրամադրություններով համակված մեղադրողների կողմից այլախոհ քաղաքացիների դեմ դատական գործերի հարուցումը:

Փաստորեն ինստիտուցիոնալ պատասխանատվությունը դատախազությունից փոխանցվեց արդարադատության նախարարությանը, ինչը, իմիջիայլոց, ուժերի լիազորությունների ժողովրդավարական բաշխման ակնհայտ խախտում է: Այդպիսով դատական համակարգը կորցրեց օրինական դատավարության իրավունքը, մինչդեռ գործադիր մարմնի դերակատարումն ավելի մեծացավ: 

– Սկսյալ 2008-ից 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար պետք է լիներԹուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունըԱյս տարիներիընթացքում այդ նախարարությունը 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելուհամար բավարարել է ներկայացված դիմումների շուրջ 10%-ըայդ թվում նաևՓայլանի գործովԱյս համատեքստում ադյո՞ք չենք կարող ասելոր սա քաղաքականհետապնդում է:

– Ներկայացված դիմումների միայն 10 տոկոսն ապահովելը կարծեք թե բարձր ցուցանիշ չէ 301-րդ հոդվածով դատավարություն սկսելու համար: Դա պարզապես նշանակում է, որ դիմումների բացարձակ մեծամասնությունը մերժվել են: Վստահաբար, 2008-ին փոփոխություններ իրականացնելու հիմնական նպատակներից մեկը եղել է այդ հոդվածով մեղադրանքների թվի նվազեցումը:  

Պարոն Գարո Փայլանն ունի հայկական ծագում և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր է: Ըստ իս՝ այս երկու հանգամանքն էլ ուշադրություն գրավելու և իշխանությունների կողմից հետապնդվելու պատճառ են: Ինչպես Թուրքիայում ընթացող  շատ այլ դատական գործերի դեպքում, այնպես էլ այս պարագայում, պարոն Փայլանը բացահայտ կերպով հետապնդվում է քաղաքական կարծիքի ու մարդու իրավունքների հարցում ունեցած սկզբունքերի համար, այլ ոչ թե քրեական հանցագործության համար:

– Հրանտ Դինքի նկատմամբ նույնպես վերոնշյալ հոդվածով դատականգործընթացներ կայինԱրդյո՞ք Փայլանը գնում է Դինքի ճանապարհով՝ հաշվիառնելով այն հանգամանքըոր այդ հոդվածով դատավարություններն ավելի ենբորբոքում ազգայնականների ատելությունը փոքրամասնության ներկայացուցիչՓայլանի հանդեպ:

– Հրանտ Դինքի իրավական և քաղաքական կարգավիճակը բավականին այլ էր: Այն ժամանակ 301-րդ հոդվածն իրականում «բարոյական պարբերություն» էր, որը թույլ էր տալիս այլախոհների լայնածավալ հետապնդում իրականացնել: Այդ տարիներին վարչապետ Էրդողանը որոշ հաջողություններով հանդես էր գալիս որպես կրոնական փոքրամասնության ինքնահռչակ պաշտպան /ալևի, ոչ մուսուլման/: Իսկ այսպես կոչված «գյուլենական ռազմական հեղաշրջման» փորձից հետո /2016 ամառ/, տեղի ունեցավ պարադիգմաների ամբողջական փոփոխություն: Նախագահ Էրդողանը իսլամիստների հետ իր դաշինքը փոխեց աջակողմյան ծայրահեղականների և «Գորշ գայլերի» գաղափարակից «Ազգային շարժում կուսակցության» հետ դաշինքով: Դա արեց, ելնելով ոչ միայն իր նախկին դաշնակիցների` իսլամիստներ դեմ դաշինք կազմելու անհրաժեշտությունից, այլ նաև առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների անհրաժեշտությունից:

Իրական և ենթադրյալ իսլամիստների ձերբակալությունների ու մեղադրանքների քանակական աճը հենց այդ փոփոխության հետևանքն է: Բայց պարադիգմաների փոփոխությունը  նաև նշանակում է քրդերի ու նրանց ենթադրյալ դաշնակիցների նկատմամբ թշնամության աճ, ինչպես պարոն Փայլանի դեպքում է: 

– Հաշվի առնելով Փայլանի կուսակիցների ձերբակալությունները՝ ինչքա՞ն էհավանականությունըոր հայ պատգամավորին նույնպես կազատազրկենԵվ եթեայդ հավանականությունը մեծ էապա հանրայինհամայնքային պայքարի ինչ ձևովէ հնարավոր հակազդել դրան կամ կանխարգելել այդ ձերբակալությունը:

– Հավանաբար այն փաստը, որ պարոն Փայլանը մեղադրվում է 301-րդ հոդվածով, կարծում եմ առիթ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գործ հարուցելու հնարավորությունն ուսումնասիրելու համար: Հարկավոր է դիմել նաև Եվրախորհրդում Մարդու իրավունքների փորձագետներին:

– Միջազգային հանրության ուշադրությունը պե՞տք է հրավիրել մասնավորապեսՓայլանի դեպքի վրա՝ որպես խոսքի ազատության նկատմամբ իրականացվողքրեական հետապնդում և ի՞նչ է հարկավոր անել այդ ուղղությամբ:

– Պատգամավոր Փայլանի դեմ մեղադրանքը ոտնահարում է կարծիք արտահայտելու և խոսքի ազատությունը. «Amnesty International», «Human Rights Watch», «International Society of Threatened Peoples» և նմանատիպ այլ կառույցները պետք է  տեղեկացված լինեն  փաստերով, որպեսզի կարողանան ճշգրիտ գործունեություն իրականացնել: Թուրքական իշխանություններն այդ պարագայում պետք է ծանուցվեն Միջազգային հանրության իրազեկման մասին: 

Հարկ եմ համարում կապ հաստատել ցանկացած իրազեկման կառույցի հետ՝ Թուրքիայում Մարդու իրավունքների չափանիշների ընդհանուր ցածր մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելով /հատկապես սկսած 2006թ-ից/: Տասնյակ հազարավոր թուրք քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, հազարավորներն էլ ձերբակալվել ու բանտարկվել են:  Պատմական հակահայկական, հակաքրիստոնեական նախապաշարմունքներն ակնհայտորեն համատեղվում են թուրք-քրդական հակամարտության և Էրդողանի ռեժիմի աճող  ավտորիտարիզմի հետ: Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/04/ՄԵՋԼԻՍԻ-ՀԱՅԸ-Գարո-Փայլան-Tessa-Hoffman/147253

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: