İçeriğe geçmek için "Enter"a basın

«Մի բուռ Համշեն». Թուրքիայի համշենահայերը նոր միջոցառման են նախապատրաստվում

Թուրքիայի համշենահայերի կողմից 2011 թ. Ստամբուլում  հիմնված ՀԱՏԻԿ միությունը նախապատրաստվում է նոր միջոցառման: Միջոցառումը կրելու է «Մի բուռ Համշեն» խորագիրը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն` միջոցառման շրջանակներում դասախոսությամբ հանդես է գալու գիտնական ու գրող Իբրահիմ Քարաջան, ով ներկայացնելու է Համշենին և համշենահայությանը նվիրված իր նոր գիրքը, որը տպագրվելու է շուտով և մեծ տպաքանակով:

Միջոցառումը տեղի է ունենալու սույն թվականի փետրվարի 1-ին, ժամը 19:30-ին, ՀԱՏԻԿ միությունում:

Հիշեցնենք, որ ՀԱՏԻԿ միության համահիմնադիրներից Հիքմեթ Աքչիչեքը 2011 թ. մեզ տված հարցազրույցում նշել էր, որ սույն միության նպատակն է թույլ չտալ, որ հայոց լեզվի Համշենի բարբառն ու մշակույթը կամաց-կամաց անհետանան` գլոբալիզացիայի և ուրբանիզացիայի հետևանքով:

Մելինե Անումյան


http://akunq.net/am/?p=64327

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın