İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիայի մշակույթի նախարարը Լեգրանին հանճարեղ կոմպոզիտոր է անվանել

Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր Միշել Լեգրանը, որը վախճանվել է շաբաթ երեկոյան, աչքի էր ընկնում անսպառ տաղանդով, ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեծ հուզմունքով իմացա Միշել Լեգրանի վախճանվելու մասին։ Հանճարեղ կոմպոզիտորը, որի տաղանդն անսպառ էր, եւ որը փառքի է արժանացել ողջ աշխարհում, այսքան հույզեր է ծնել»,- գրել է նախարարն իր Թվիթերում։

Նա ավելացրել է, որ «այսօր առավոտյան մենք բոլորս երգում էինք Լեգրանի մեղեդիները», եւ ցավակցություն է հայտնել նրա կնոջն ու մերձավորներին։

Հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը մահացել է շաբաթ գիշեր։ Նա ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր եւ վարիետեի նվագախմբերից մեկի ղեկավար Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում, որն անվանի հայկական ընտանիքից էր սերում։

Լեգրանը հայտնի է որպես ֆիլմերի համար գրված երաժշտության հեղինակ։ Մասնավորապես, նա գրել է երաժշտություն «Շերբուրյան հովանոցներ» (1964), Աղջիկները Ռոշֆորից» (1967), «Թոմաս Քրաունի խարդախությունը» (1968) ֆիլմերի համար։ 

https://news.am/arm/news/492816.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın