İçeriğe geçmek için "Enter"a basın

Վանդալիզմ Տավուշի մարզում. հափշտակել են Հաղարծինի եկեղեցու գավիթում գտնվող գանձանակի մեջ եղած գումարը

Հունվարի 24-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել Մայր Աթոռի Հաղարծին վանական համալիրի վանահայր Տեր-Արիստակես վարդապետ Այվազյանը եւ հայտնել, որ հունվարի 23-ին, ժամը 20։00-ից մինչեւ հունվարի 24-ի 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք նշված վանական համալիրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու խորանի արեւմտյան կողմի պատուհանի ապակին կոտրել եւ ներս են մտել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վանահայրը ոստիկաններին հայտնել է, որ մտնելով ներս՝ կոտրել են գավիթում գտնվող գանձանակի փականը եւ այնտեղից հափշտակել քաղաքացիների կողմից հանգանակված գումարը։

https://news.am/arm/news/492634.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın