İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի կողմից բռնազավթված Հյուսիսային Կիպրոսում հունական պատմական եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է

Թուրքիան պատմական հուշարձանները միտումնավոր կերպով չպահպանելու և հայկական ու հունական հետքերը վերացնելու քաղաքականությունը շարունակում է նաև 1974 թ. իր կողմից բռնազավթված Հյուսիսային Կիպրոսում: Այստեղ գտնվող հին հունական պատմական եկեղեցին ջրով է լցվել: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Haberkibris.com լրատվական կայքը:

Աղբյուրի համաձայն` Հյուսիսային Կիպրոսի Գազիմաղուսա նահանգին ենթակա Փաշաքյոյ գյուղաքաղաքում գտնվող սույն եկեղեցին հորդառատ անձրևների պատճառով ջրով է լցվել, և տեղի իշխանությունները մեկ շաբաթ շարունակ որևէ բան չեն ձեռնարկել դրա դեմ: Հավանական է, որ դրա հետևանքով պատմական եկեղեցին լիովին քանդվի, քանի որ շինության որոշ հատվածներ նույն պատճառով ավերվել են:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net


http://akunq.net/am/?p=64237

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın