İçeriğe geçmek için "Enter"a basın

Սփյուռքի նախարարության ձեւավորման կենսական անհրաժեշտություն կար, բայց այն չարդարացրեց հույսերը. փորձագետ

Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների լուծարումը սպասելի էր, բայց հիմնական հարցը դա չէ: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքի նախարարության ձեւավորման կենսական անհրաժեշտություն կար, քանի որ արտասահմանում հայկական սփյուռքը բազմաքանակ էր եւ ամեն տարի ավելանում էր, սակայն տվյալ գերատեսչությունը պետք է ավելի ուժեղ լիներ, ակտիվ եւ արդյունավետ աշխատեր, սակայն դա տեղի չունեցավ: Կարապետյանը կարծում է, որ սկզբում անգամ տվյալ նախարարության ընդլայնման կարիք կար:

Խոսելով Մշակույթի նախարարության մասին, հուշարձանագետը նշեց, որ բոլոր հարեւաններից հայկական մշակույթն ամենից լավ պահպանվել է միայն Իրանում, իսկ մյուս պետություններում փուլ առ փուլ ոչնչացվել: Նա հավելեց, որ Վրաստանում եւ Ադրբեջանում, օրինակ մշակութային, ինչպես նաեւ պատմական նշանակության հայկական եկեղեցիները եւ այլ հուշարձանները կամ իրենք են յուրացրել կամ այլ ազգերը:

«Մշակույթը Հայաստանի համար նույնքան կարեւոր նշանակություն ունի, ինչպես եւ բանակը: Հայաստանը պետք է պաշտպանի իր մշակութային ունեցվածքը, ինչը Մշակույթի եւ Սփյուռքի նախաարությունները լիարժեք չէին անում», – եզրափակեց նա:

https://news.am/arm/news/491948.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın