İçeriğe geçmek için "Enter"a basın

Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի կայքը,  հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ:

Ֆեյսբուքի իր էջում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանդիպումը  տևել է մոտ մեկուկես ժամ։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շվեյցարական Դավոսում մասնակցում են ամենամյա համաշխարհային տնտեսական համաժողովին։

Հանդիպման հնարավորության մասին ավելի վաղ խոսել էին թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը։

Սաթենիկ Հակոբյան

https://www.civilnet.am/news/2019/01/22/Նիկոլ-Փաշինյանը-ոչ-պաշտոնական-հանդիպում-է-ունեցել-Իլհամ-Ալիևի-հետ/352929

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın