İçeriğe geçmek için "Enter"a basın

Իսրայելում ցույց է տեղի ունեցել խաչված Ռոնալդ Մակդոնալդսի արձանի մոտ

Նկարիչ Յանի Լեյնոնենի ստեղծագործությունը դարձել է սպառողական ապրանքների սրբագործմանը նվիրված Sacred Goods («Սուրբ ապրանքներ») ցուցահանդեսի մի մասը։

Հայֆայում (Իսրայել) Ժամանակակից արվեստի թանգարանի դիմաց ուրբաթ օրը տեղի է ունեցել ցույց ընդդեմ այնտեղ ցուցադրված Յանի Լեյնոնենի «Մակ-Հիսուս» արձանի, տեղեկացնում է Esquire-ը՝ հղում կատարելով Le Figaro-ին։ Բողոքն ուղեկցվում էր թանգարանի դռները կոտրելու ցուցարարների փորձերով, ինչպես նաեւ ոստիկանների հետ ծեծկռտուքով։ Երեք ոստիկան գլխի վնասվածքներ է ստացել։ Բողոքի ցույցի նախօրեին թանգարանի շենք է նետվել բոցավառող խառնուրդով մի շիշ։

«Մակ-Հիսուս» արձանը (2015թ.) ներկա ցուցահանդեսի մեջ է մտնում։ Այն պատկերում է խաչված Ռոնալդ Մակդոնալդսին՝ արագ սննդի McDonalds ռեստորանների ցանցի մտացածին խորհրդանիշ, ազդրին Հիսուսի կապով։

«Մակ-Հիսուսի» հեղինակ Յանի Լեյնոնենը հայտնի է խոշոր բրենդների գրաֆիկական խորհրդանիշ հանդիսացող համարձակ աշխատանքներով, որոնց համար նրան քանիցս դատի են տվել։ Իսկ 2012թ. նա մեղավոր է ճանաչվել McDonalds ռեստորանից պլաստիկե սյուն գողանալու համար։

Իսրայելի մշակույթի եւ սպորտի նախարար Միրի Ռեգեւը դիմել է թանգարանի տնօրենին՝ խնդրելով հանել արձանը ցուցադրությունից։ «Կրոնների սրբազան խորհրդանիշների հանդեպ արհամարհանքը ապօրինի է եւ չի կարող արտացոլվել մշակութային հաստատության օգնությամբ, որն աջակցություն է ստանում պետական միջոցներից»,- ասվում է նրա պաշտոնական նամակում։ Սակայն թանգարանի ղեկավարությունը հրաժարվել է հանել ցուցանմուշը. նրա կարծիքով՝ արվեստը չպետք է ընկալվի որպես բռնության դրդիչ, այլ որպես ցուցահանդեսի մաս, որտեղ ներկայացված «Մակ-Հիսուսը» նվիրված է «անդրազգային կորպորացիաների կողմից կրոնական խորհրդանիշների գռեհիկ օգտագործմանը»։ 

https://news.am/arm/news/490330.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın