İçeriğe geçmek için "Enter"a basın

Սփյուռքի նախարարության վրա խաչ չենք քաշելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի կառավարության նիստին վերահաստատեց գործադիրի մոտեցումը, որ նախարարությունների քանակը նվազեցվելու է։

Կառավարության նոր ծրագրով 17 նախարարությունից կմնա 12-ը։ 

«Այս պրոցեսի իմաստն ու նպատակը ամենևին էլ փող խնայելը չէ, այստեղ նպատակը շատ հստակ է՝  բարձրացնել նախարարությունների արդյունավետությունը։ Այս առումով իսկապես շատ լուրջ աշխատանք է սպասվում։ Կառավարությունում տարբեր քննարկումներ ենք ունեցել։ Հայաստանի քաղաքացիներից ստացել ենք մանդատը և կարծում ենք, որ անշեղ գնալու ենք այս ճանապարհով»,- հայտնեց գործադիրի ղեկավարը։

Նա առանձնահատուկ անդրադարձավ Սփյուռքի նախարարության ճակատագրին, ասաց, որ հանրության շրջանում թյուր կարծիք է ձևավորվել, թե կառավարությունը փորձում է «խաչ քաշել» այս գերատեսչության վրա վրա. «Ընդհակառակը, Սփյուռքի հետ կառավարության հարաբերություններն ու գործակցությունը դարձնելու ենք առավել արդյունավետ։ Այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի»։

https://www.civilnet.am/news/2019/01/10/%D5%8Dփյուռքի-նախարարության-վրա-խաչ-չենք-քաշելու-Նիկոլ-Փաշինյան/351840

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın