İçeriğe geçmek için "Enter"a basın

Վենետիկի կինոփառատոնում կներկայացվի «Սայաթ-Նովա» ֆիլմի ստեղծման մասին վավերագրական ֆիլմ

2018 թ. բրիտանացի կինոպրոդյուսեր Դանիել Բերդի մասնակցությամբ սկսվել է հայտնի հայկական ֆիլմերի այն կադրերի թվայնացման նոր ծրագիր, որոնք ֆիլմ չեն մտել: Գործընթացը կանդրադառնա նաեւ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

Նրա խոսքերով, գաղափարը պատկանում է հենց Դանիել Բերդին: «Նա հանդիպեց ինձ հետ, մենք երկար բանակցություններ ունեցանք եւ 2018 թվականին սկսեցինք կոնկրետ աշխատել: Այժմ մենք վերականգնում եւ թվայնացնում ենք «Սայաթ-Նովա» ֆիլմի բոլոր այն կտորները, որոնք չեն ընդգրկվել ֆիլմում, բայց պահպանվել են մեր արխիվում»,- բացատրել է Միրզախանյանը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այդ թվայնացված կտորների հիման վրա նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարահանել «Սայաթ-Նովա»-ի մասին՝ այն մարդկանց մասնակցությամբ, որոնք իրենց  նպաստն են բերել դրա ստեղծմանը: Բացի դրանից, Շուշանիկ Միրզախանյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է երաժշտություն գրել վավերագրական ֆիլմի համար, եւ այդ պատասխանատու գործը, ինչպես եւ «Սայաթ-Նովա» -ում, որոշվեց հանձնել հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Այդ աշխատանքը նախատեսվում է ներկայացնել տարբեր միջազգային փառատոններում, այդ թվում` հեղինակավոր Վենետիկի կինոփառատոնում:

 «Ֆիլմի վրա աշխատանքը նախատեսվում է ավարտել արդեն 2019 թվականին: Դա շատ ժամանակատար գործընթաց է: Ընդամենը վեց ամիսների ընթացքում մենք կարողացանք դա անել: Դա իրականում շատ դժվար էր, բայց մենք կարողացանք ամեն ինչ հաղթահարել, քանի որ Վենետիկի կինոփառատոնի մեկնարկին հասցնելու  մեծ ցանկություն էր առաջացել», – ընդգծել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրենը:

Միրզախանյանը նկատել է, որ ֆիլմերի թվայնացումը թանկ հաճույք է եւ կազմում է միջինում 250 հազար դոլար:

https://news.am/arm/news/489772.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın