İçeriğe geçmek için "Enter"a basın

Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է

Ձերբակալվել է հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը: Այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ ներքին եւ արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաեւը, փոխանցում է Tengrinews.kz-ը: 

«Այսօր Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցությամբ Օմսկի մարզի տարածքում ձերբակալել են այս տարվա հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նարեկ Գուրուրյանին»,- հայտնել է Սադուբաեւը:

Նրա խոսքով՝ ներկայումս լուծվում է նրան Ղազախստան արտահանձնելու հարցը: 1997 թվականին ծնված Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հունվարի 3-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել: Իրավապահ մարմինները տարածել էին նրա լուսանկարը: ՆԳՆ-ից հայտարարել էին, որ Գուրուրյանը Ռուսաստանի սահմանը հատել էր հունվարի 1-ին 22.00-ից հետո:

https://news.am/arm/news/489789.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın